ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը

Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը
23.05.2013 | 17:17

Չնայած վերջին շաբաթում Հայաստանում տիրող սոցիալական լարվածությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լավատեսորեն է տրամադրված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։ Արդյոք առկա սոցիալական դժգոհությունը լուրջ խնդիրներ չի՞ առաջացնում կառավարության համար` փորձեցինք ճշտել նախարարից։

-Կարծում եմ, բոլոր խնդիրներն իրենց ժամանակին կկարգավորվեն։ Սոցիալական հիմնահարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են և հետևողական լուծումներ են ստանում։
-Կառավարության նոր ծրագրում գազի սակագնի հաշվարկն արվա՞ծ է, քանի որ այն կարող է լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել։
-Դեռևս ոչ, քանի որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր որոշումը չի ներկայացրել։ Իսկ ընդհանրապես պետք է նկատեմ, որ այս նոր ծրագրում կարմիր թելի պես անցնում է սոցիալական խնդիրների լուծման գաղափարը։ Գիտեք, որ սոցիալական քաղաքականությունը կառավարության կողմից որդեգրված է որպես առաջնային հարց։ Դրանց բացվածքները կտրվեն կառավարության որոշումներով և համապատասխան օրենքներով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ